ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկելը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է. մամուլ
«Հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձորի տեղանքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր: Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանն ընկերների հետ և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է», և պետք է վճարումներ կատարեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Սրված իրավիճակը փորձել է փրկել ԱԱԾ սպա Հակոբ Սիլիզյանը: Նա, երիտասարդին հանգստացնելով, ձեռքից վերցրել է նրա զենքը: Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ և մտնելով տան բակ՝ ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնալով ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը:
Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ասաց. «Այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը: Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է…»: Նկատեցի՞ք, ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկելը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է: Նկատեցի՞ք, ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկեը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է»:
Աշտարակի քաղաքապետի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: