
«Լիսկան դեռ չի ականազերծվել». մամուլ

««Գորիսում հիմա մարդիկ մտածում են՝ այս դեպքից հետո գոնե պրծնենք սրանից (նկատի ունեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, խմբ.)»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ցույց տվեց Գորիս կատարած իր ուղևորությունը՝ այսպես պատասխանեց Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Դ. Սանասարյանը կարծում է՝ չնայած Գորիսում ինչ-որ բան փոխվել է, սակայն խոշոր հաշվով ոչինչ էլ չի փոխվել: Նա մանրամասնեց. «Պիտի գնալ ու այնտեղ աշխատել: Մարդիկ Լիսկայից չեն պրծնի քանի դեռ լուրջ ոտքի չեն կանգնել: Պաշտոնից ազատված Լիսկան դեռ չի ականազերծվել: Իսկ նրա նման կերպարից կարելի է ազատվել կոնկրետ գործողությունների արդյունքում»»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: