
Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկվել «Օռանժ» ՓԲԸ-ի աշխատակիցը

Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 1-ին զանգվածի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ամիրյանը վարելով Skoda մակնիշի՝ 75 VV 755 համարանիշի ավտոմեքենան, ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Այգեստան 11 փողոցի բնակիչ 40-ամյա Գագիկ Եղիազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Գ. Եղիազարյանը, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, աշխատում է «Օռանժ» ՓԲԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: