Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը շուտով կկանգնի դատարանի առջև
2012 թվականի ապրիլ ամսից որպես Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար պաշտոնավարած Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել` համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու դեմ միջոցներ չձեռնարկելու համար:
Այսպես, ըստ մեղադրանքի` նա, ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու պարտականություններ, 2012 թվականի օգոստոս ամսին Սպիտակի Ոփյան փողոցում Հայկ Թանկաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, աոանց շինթույլտվության շինության տանիքի ծածկի փոխմամբ, ինչպես նաև` այդ նպատակի համար չհատկացված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բազալտե հարթակի կառուցմամբ և սանդուղքի վերակառուցմամբ ինքնակամ կառույց իրականացրած, նույն քաղաքի բնակիչ Հակոբ Թանգաբեկյանի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:
Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդհոդվածով, խափանման միջոց ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Գործն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթ: