Բաժիններ՝

BBC-ն նույնպես անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» հնարավոր տրանսֆերին է անդրադարձել Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր լրատվամիջոցը` BBC-ն։

Լրատվամիջոցի կայքը գրում է, որ «Լիվերպուլում» մեծ է ցանկությունը պայմանագիր կնքել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, և նա կարող է դառնալ այս ամառվա գլխավոր ձեռքբերումը։

Թեպետ անգլիական ակումբում գիտակցում են, որ Մխիթարյանի համար պայքարում են նաև այլ թիմեր (Մխիթարյանով հետաքրքվում են նաև «Յուվենտուսն» ու Դորտմունդի «Բորուսիան»), այդուհանդերձ լավատեսորեն են տրամադրված և ցանկանում են 25-ամյա կիսապաշտպանին տեսնել «Էնֆիլդ Ռոուդում»։ Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նույնպես շահագրգռված է այս հարցում։ Այս ձեռքբերումը թույլ կտա ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը։

Այնուհետև BBC-ն ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի կարիերան Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև անդրադարձել է «մերսիսայդյան» թիմի հնարավոր այլ ձեռքբերումներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս