
Թուրք ոստիկանները ներխուժել են Ստամբուլի հայկական գերեզմանատուն

Allturkey.am կայքի հաղորդմամբ` Թուրքիայում հայկական սրբությունների դեմ հերթական վայրագությունն է արձանագրվել:
Մասնավորապես, նախօրեին նոր թափով վերսկսված հակակառավարական ելույթների ժամանակ թուրքական ոստիկանական ուժերը ներխուժել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն` այն օգտագործվելով ոչ միայն դիրքավորվելու, այլ նաև որպես «քարահանք» կիրառելու նպատակով:
Ըստ թվիթերյան գրառումների` թուրք ոստիկանները կոտրել են հայկական շիրմաքարերը և դրանց բեկորները նետել ցուցարարների վրա:
Աղբյուրները նաև նշում են, որ հայկական գերեզմանատան տարածքը ոստիկանները որպես հենակետ են օգտագործել, որպեսզի տեղից արցունքաբեր գազ բաց թողնեն մոտակայքում հավաքված ցուցարարների ուղղությամբ:
Համացանցում նաև լուսանկար է տարածվել, որտեղ երևում է գերեզմանատան միջով վազող ոստիկանների խումբ: