Մահվան ելքով վրաերթ` Խանջյան փողոցում. Վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Խանջյան փողոցում՝ վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 45-50 տարեկան հետիոտնը տեղում մահացել է: Միևնույն ժամանակ, նույն պահին, երկու ավտոմեքենաներ նույն հատվածում բախվել են իրար:

Դեպքի վայրում ականատեսները ոստիկաններին հայտնել են, որ վրաերթի ենթարկված հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ սպիտակ VAZ 21-07 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրան և շպրտել հանդիպակած գոտի:

Տեսանյութեր

Լրահոս