ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է բարերար Լևոն Հայրապետյանի հետ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ և հանդիպել բարերար Լևոն Հայրապետյանի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում և ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության և ժամանցային ենթակառուցվածքների շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը, որոնք մեծապես կնպաստեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը: Երկրի ղեկավարն այցելել է նաև Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ:
Նախագահին ուղեկցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: