
Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկում

Ուկրաինական iSport.ua կայքը կազմել է Ուկրաինայի առաջնության 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Համաձայնեք, որ 42 խաղում խփած 29 գոլը տպավորիչ արդյունք է հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար, ով հպարտորեն կարող է կրել մրցաշրջանի հերոսի կարգավիճակը: Մխիթարյանը հաջողությամբ կարող է գործել կիսապաշտպանության հենակետային դիրքում և առջևի գծում: Դեռևս հարց է, արդյո՞ք Հենրիխը աճել է «Շախտյոր»-ում: Այս հարցը բավականին վիճելի է, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մխիթարյանի խաղը կախված է խաղընկերներից: Այսպես, թե այնպես Մխիթարյանը «Շախտյոր»-ում իր խաղը կատարելագործելու շանս կունենա, քանի որ ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կմնա «Շախտյոր»-ում»,-գրում է կայքը: