
Տարոն Մարգարյանն՝ ահաբեկված

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Արմավիրում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ լրագրողներից ամեն կերպ խույս էր տալիս և հրաժարվում պատասխանել որևէ հարցի: Իսկ հարցերը վերաբերում էին «Փակ շուկայի» ապամոնտաժմանը:
«Թողեք մենք մեր ընդմիջումից օգտվենք», «հետո», «ծխում եմ, մի խանգարեք»: Ահա այսպիսի արտահայտություններով սահմանափակվեց Տ. Մարգարյանի շփումը լրագրողների հետ: Իսկ նիստից հետո Երևանի «առաջին դեմքը» ահաբեկվածի նման արագ հեռացավ դեպքի վայրից:
Նշենք, որ իր երդմնակալությունից առաջ Տ. Մարգարյանը դեռևս չպարզաբանված պատճառներով հանկարծ հիշել էր «Փակ շուկայի» խնդրի մասին և որոշել ապամոնտաժել Սամվել Ալեքսանյանի ինքնակամությամբ պատմամշակութային հուշարձանին ավելացված անթույլատրելի հարկերն ու սյուները: Նա վստահեցրել էր, թե «բազմաբնակարան շենք այդտեղ չի կառուցվելու և գործելու է որպես շուկա»: