Բիյոնսեն Քիմ Քարդաշյանին Swarovski քարերով զարդարված թանկարժեք մանկասայլակ է նվիրել
Բազմաթիվ անգամներ լուրեր են տարածվել այն մասին, որ հայտնի երգչուհի Բեյոնսեն և ազգությամբ հայ, հեռուսաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը լավ հարաբերություններ չունեն: Դա այն դեպքում, երբ Բիյոնսեի ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին և Քիմ Քարդաշյանի ապագա երեխայի հայրը՝ Քայնե Ուեսթը, արդեն երկար ժամանակ է՝ մոտ ընկերներ են: Բիյոնսեն հավատացած էր, որ Քիմը անճաշակ անձնավորություն է:
Womanel.com.ua կայքը գրում է, որ այժմ ավարտվել են այդ ժամանակները: Հայտնի երգչուհին որոշել է Քիմին շքեղ իր նվիրել: Կայքի հաղորդմամբ՝ Բիյոնսեն Քիմի ապագա երեխային սայլակ է նվիրել, որը զարդարված է Swarovski քարերով: Աղբյուրը գրում է նաև, որ սայլակը 20 հազար դոլար արժե: