Բաժիններ՝

ԱՄՆ-ում երկու երես ունեցող կատու է ծնվել

The Sun-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում երկու բերան, երկու քիթ և երեք աչք ունեցող կատու է ծնվել: Ընտանիքի անդամները, որոնք գտել են կատվին, անակնկալի են եկել: «Երեխաներս կատուն ձեռքներին մտան ներս և ասացին, որ երկու գլուխ ունեցող կատու է ծնվել: Ես պարզապես չհավատացի և ասացի՝ տղանե´ր, դուք կամ շատ հոգնած եք, կամ էլ գժվել եք: Նման բան չի լինում»,- պատմել է երեխաների մայրը:

The Sun-ը նաև գրում է, որ սովորաբար նման կատուները թոքերի հետ խնդիրներ են ունենում: Նրանցից շատ քչերն են երկար ապրում: Այսպիսի կատուներից ամենաերկար ապրածի կյանքի տևողությունը 12 տարի է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս