
Apple-ը մտածում է ավելի մեծ էկրաններով iPhone թողարկելու մասին

Ըստ ԶԼՄ-ների՝ Apple-ը հաջորդ տարի կարող է թողարկել երկու iPhone՝ ավելի մեծ էկրաններով` 4.7 և 5.7դյույմանի, սակայն հարցը դեռևս քննարկման փուլում է: Այսպիսով Apple ընկերությունը ցանկանում է արդյունավետ մրցակցել սմարթֆոնների շուկայի առաջատար Samsung ընկերության հետ, գրում է «Ռիա Նովոստին»:
Քաջատեղյակ աղբյուրի տեղեկացմամբ. «Նրանք մշտապես փոփոխում են սարքի առանձնահատկությունները, և երբեմն դա կատարում են վերջին րոպեին, այնպես որ վստահ լինել չի կարելի մինչ սարքի նախատիպի ի հայտ գալը»,- ասել է աղբյուրը:
Apple ընկերության ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները: