
Yahoo-ն կջնջի չօգտագործվող էլեկտրոնային հասցեները

Yahoo ընկերությունը հայտնել է, որ կջնջի չօգտագործվող էլեկտրոնային հասցեները: Բոլոր հաշիվները (account), որոնք ակտիվ չեն եղել վերջին 12 ամիսների ընթացքում, կջնջվեն հունիսի 15-ից հետո, գրում է gazeta.ru-ն:
Այս կերպ Yahoo ընկերությունը պատրաստվում է ազատել ծածկանունները, որպեսզի օգտվողները կարողանան գրանցվել կարճ և հեշտ հիշվող հասցեով:
Հուլիսին օգտվողները կկարողանան պահանջել ազատված հասցեների ձեռքբերելու իրավունքը, իսկ օգոստոսին կիմանան, թե իրենց կոնկրետ ինչ հասցե կտրվի: