Բաժիններ՝

Տղամարդը զանգահարել է ոստիկանություն և դժգոհել` «մարմնավաճառը չափից ավելի տգեղ է»

Արտասովոր դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիա և Հյուսիսայի Իռլանդիայի միացյալ թագավորությունում. մի տղամարդ զանգահարել է Ուեսթ Միդլենս կոմսության (կենտրոնական Անգլիա) ոստիկանություն (999 հեռախոսահամարով) և ահազանգել, որ հյուրանոցի մոտ իրեն հանդիպած մարմնավաճառուհին «տգեղ է»: Այս մասին հայտնում է բրիտանական «The Sun» պարբերականը: Ըստ «The Sun»-ի` զանգահարողը ոստիկանությանը հայտնել է, որ «ցանկանում է զեկուցել նրա կողմից ապրանքների առքուվաճառքի մասին օրենքի խախտման վերաբերյալ»:

«Սակայն Բիրմինգեմ քաղաքի ոստիկանության սպան պատսխանել է` տղամարդուն հայտնելով, որ այդ կինը որևէ խախտում չի արել, և տղամարդու կողմից կնոջից սեքս պահանջելն է ոչ օրինական»,- գրում է «The Sun»-ը` ավելացնելով, որ իրավապահ մարմինները նամակ են ուղարկել տղամարդուն` վերջինիս զգուշացնելով, որ նա անտեղի վատնում է ոստիկանության ժամանակը:

Այս մասին թերթը զրուցել է ոստիկանության ներկայացուցչի հետ, ով նշել է, որ ոստիկանությունը, չնայած որ տղամարդը չի ցանկացել ներկայանալ, կարողացել է հայտնաբերել նրա գտնվելու վայրը և նրան ուղարկել նամակը: Ոստիկանը նաև տեղեկացրել է, որ «ոստիկանության ժամանակը խլելը լուրջ հանցագործություն է և կարող է հասցնել ազատազրկման` վեցամսյա ժամկետով»:

«Ապրանքների առքուվաճառքի մասին ընդունված օրենքը (1979 թ.) սպառողներին տալիս է օրինական իրավունքներ, ըստ որի վաճառքի հանված ապրանքները պետք է ունենան բավարար որակ, համապատասխանեն իրենց նպատակին և համապատասխանեն դրանց բնութագրին»,- վերջում տեղեկացնում է բրիտանական պարբերականը:

Ահա այսպիսի անհեթեթ և միաժամանակ զավեշտալի դեպք է պատահել Անգլիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս