Բաժիններ՝

Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը

Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթևեկը Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:  Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը,  որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս