Բաժիններ՝

«Անուշ միավորում» ՍՊԸ-ի տնօրենը Jeep Cherokee-ով վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաք Սեբաստիա 93 Ա տան բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Ասատրյանը, վարելով Jeep Cherokee մակնիշի 32 ՍԼ 724 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի խողովակի հենասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Երևան քաղաքի Արարատյան 2-րդ զանգվածի բնակիչ, 27-ամյա Վարդան Ասատրյանը մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության դիմել Մալաթիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Զ. Ասատրյանը աշխատում է «Անուշ միավորում» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Վ. Ասատրյանը նրա եղբայրն է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս