Բաժիններ՝

«Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար դոլարի հավկիթ են գողացել. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Ավելին, կան կալանավորվածներ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա» և մի բան էլ վազել դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ձվերի գողության մասին «Ժողովուրդի» տեղեկությունը հաստատեցին:

Պարզվում է՝ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին: «Ձվերի Խաչիկի» աշխատակիցները ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ»:

Շարունակությունը` «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս