Բաժիններ՝

Ինչու չեն արձանագրում բանկը թալանողի ցուցմունքները. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, «Հայբիզնեսբանկի» աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից:

Գործը այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ապա այն տեղափոխվեց Երևանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականը:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ բանկի նախկին աշխատակցուհին իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ գումարները իրեն պետք են եղել ՀՀ մարզային ոստիկանապետներից մեկին ունեցած պարտքը շտապ փակելու համար, այլապես իր ընտանիքին վտանգ էր սպառնում: Ոստիկանությունում, սակայն, նրա տված այդ ցուցմունքները չեն արձանագրել:

Հայտնի չէ, թե արդյոք ԱԱԾ քննչականում այդ ցուցմունքը արձանագրվել է, թե ոչ: Մեր հարցումներին ի պատասխան թե ոստիակնությունից և թե ԱԱԾ-ից արձագանքում են ստանդարտ նախադասությամբ` «ընթանում է նախաքննություն»:

Ուշագրավն այն է, որ նշված բարձրաստիճան ոստիկանը խիստ հազվագյուտ ազգանուն ունեցող այն նույն անձն է, որն առանցքային դեր ուներ հայտնի «ֆինանսական բուրգի» գործում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս