Բաժիններ՝

Արարատի մարզպետն ապրում է Երևանում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: «Էդ ո՞ւր էդպես` առանց Սուրիկ»,- հարցրինք նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին: «Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր»: Էս կողմերո՞ւմ եք ապրում: «Հա, հենա` էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում»:

Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե զինված հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներ են էստեղ, ձենը կլսվի: Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ Դուք էլ կաք: «Փողոցային զրույցներ են, միք հավատացեք»: Լսել ենք, որ Ձեզ էլ են հանելու: «Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին,-մատներն իրար շփելով՝ ասաց նա և շարունակեց:- Ի՞նչ ունեմ կորցնելու, հետա` երկրորդ հարկում տունս ա, ուրիշ բան չունեմ»»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս