Տիգրան Սարգսյանի բարեբաստիկ ինքնախոստովանությունը. մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ընդդիմությունը նույնպես մեղավոր է արտագաղթի համար, որովետև «քաղաքացիներն այլընտրանք չեն տեսնում, չկա լուրջ ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսեր»:
Տիգրան Սարգսյանի ասածն ըստ էության հետևյալն է. «հա, մենք հանցագործներ ենք, մեր պատճառով մարդիկ փախչում են Հայաստանից, բայց դուք եք մեղավոր, որ չեք կարողանում մեզ տապալել, եթե մեզ տապալեք` արտագաղթ չի լինի»:
Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում իշխանափոխություն իրականացնել: Որովհետև իշխանությունները կեղծում են ընտրությունները, «տոկոս են խփում», իսկ եթե բողոքի ալիքը հզոր է լինում` նաև կրակում են: Այսինքն ստացվում է, որ արտագաղթի մեղավորները «տոկոս խփողներն» են, իսկ թե ով է Հայաստանի հիմնական «տոկոս խփողը»` բոլորը գիտեն:
Մի խոսքով` Տիգրան Սարգսյանն իր այս բարեբաստիկ ելույթով ոստովանում է, որ իրենք տարերային աղետ են Հայաստանի համար»:
Շարունակությունը` «ՉԻ» այսօրվա համարում: