«Իմ որդին ինքնասպան չի եղել». մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի` աշխատանքից ազատվելու հիմնական շարժառիթը հնարավորություն տվեց բացահայտելու 2012 թ. նոյեմբերի 28-ին զինվորական ծառայությունից խուսափած Հայկ Մովսիսյանի` ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ութերորդ խցում գործած «ինքնասպանության» ողջ պատմությունը:
Զինվորի մայրը` Հեղինե Պետրոսյանը, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չի հավատում որդու ինքնասպանոթյանը. «Գործը կոծկելու միտում եմ նկատում: Տղայիս ոտքի, լյարդի, ձախ թիկունքի շրջանում կապտուկներ կային, բութ մատը ուռած ու կապտած էր: Քննիչը փորձում էր համոզել, որ մահվան հետքերն են, որ երեխայի ջարդած ձեռքերը դրանք մահվան հետքերն են: Սա դիտավորյալ սպանություն է»»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: