Սուրիկ Խաչատրյանի մերձավորները սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի` 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: