
Mercedes-ը Արմավիրի մարզում կամրջից 10 մետր թռել է և հայտնվել երկաթգծի վրա (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի՝ 35 UV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհին՝ կամուրջի վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել երկաթգծի վրա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի հրշեջ-փրկարարները ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Աղբյուրի հաղորդմամբ` նշված ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 23-ամյա Ռաֆիկ Պողոսյանի անունով: