Կարգապահական տույժ` Վանաձորի թատրոնի տնօրենին

Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, նախարարի` 2013 թվականի մայիսի 16-ի N 282-Ա հրամանի համաձայն` Վանաձորի «Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ում՝ սույն թվականի մայիսի 17-19-ն իրականացվել է թատրոնի գործունեության ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում Վանաձորի «Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Չախմախչյանին տրվել է կարգապահական տույժ:

Միաժամանակ, տնօրենին առաջարկվել է աշխատանքների կատարման գործընթացում թերացած աշխատակիցների նկատմամբ ևս կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ և սեղմ ժամկետում շտկել ուսումնասիրության արդյունքում արձանագրված թերացումները: Ուսումնասիրությունն իրականացվել է թատրոնի աշխատակցի դիմում-բողոքի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս