Ամստերդամում կհայտնվի 3D տպիչով տպված աշխարհում առաջին տունը
3D տպիչի միջոցով կարելի է արդեն ստեղծել հագուստ, կոշիկ, ուտելիք, զենքի պահեստամասեր: Ամստերդամում ճարտարապետների խումբը աշխատում է հավակնոտ մի ծրագրի վրա, որը կարող է դառնալ մեր ժամանակների կարևորագույն «տպագրություններից» մեկը: Խոսքը վերաբերում է շինությունների տպագրությանը: Այս մասին գրում է russian.rt.com-ը:
Հոլանդական DUS Architects ստուդիայի նախագծի վրա աշխատում են տարբեր երկրների ճարտարապետներ: Նախագծի հեղինակները մտադիր են հիմնել շենք, որի մասերը` պատերից մինչև դռներ կլինեն տպագրված:
Նախագծի հեղինակները ծրագրում են աշխատանքները ավարտին հասցնել մինչև 2013թվականի վերջը:
Ըստ փորձագետների, եթե նախագիծը հաջողություն ունենա, ապա եռաչափ տպագրությունը կարող է դառնալ ցանկացած չափի և բաղադրության շինանյութերի հիմնական արտադրության միջոցը: Սա ոչ միայն կարող է հեղաշրջել շինարարական բիզնեսը, այլև զգալիորեն բարելավվել շրջակա միջավայրը: