Բաժիններ՝

«iPhone»-ները կպաշտպանեն գողերից

iOS 7 օպերացիոն համակարգում կհայտնվի Activation Lock ֆունկցիան, որը կօգնի կանխարգելել գործիքների հետ կապված հանցագործությունների աճը: Ինչպես հաղորդել է Apple ընկերությունը WWDC 2013համաժողովի ժամանակ, եթե գողացված սմարթֆոնի ամբողջ ինֆորմացիան կարելի է ջնջել Find my Phone-ի միջոցով, ապա սարքն արգելափակել կարելի է միայն Apple ID-ն և նշանաբանը մուտքագրելուց հետո միայն:

Հակառակ դեպքում, սմարթֆոնը արգելափակված կլինի, և գողն այն օգտագործել չի կարող:

Նշենք, որ նախորդ տարի Նյու- Յորքում սարքերի գողությունը ավելացել է 9%-ով, իսկ 2012թ. ԱՄՆ-ում գողացվել է 11477 Apple-ի սարքավորում, ինչը 40%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված գողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս