Բաժիններ՝

Մեծ թվով «գազելներ» տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անցկացրել են հերթական միջոցառումը ուղևորափոխադրամիջոցների խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման շրջանակներում Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25-ից ավելի ուղևորափոխադրամիջոց, որոնց վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր: Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր ու ցավալին այն է, որ «գայի պլաշադկայի» մոտ միայն վարորդներն էին, իսկ գծատերերը, որոնք հիմնականում պատգամավորներ, պետական «չինովնիկներ», տարբեր աստիճանի «կալիբրի» օլիգարխներ են, ոչ էլ հետաքրքրվում ու անհանգստանում էին կատարվածից: Իսկ տուգանքներն էլ օրվա հացը մի կերպ վաստակող վարորդների «վզին է մնում»:

gaz01 gaz02 gaz03 gaz04 gaz05 gaz06

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս