
Արմավիրի մարզում կապույտ ու կարմիր «07»-երը բախվել են իրար. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Աղավնատուն գյուղի բնակիչ 57-ամյա Վլադ Այվազյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 12 ՍՕ 222 և Ամբերդ գյուղի բնակիչ 53-ամյա Մարտիկ Խուդոյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 29 LL 364 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: