Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին այցելել է քաղաք Մարտունի եւ մասնակցել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահ Սահակյանը ծաղկեպսակներ է դրել Ավոյի եւ զոհված ազատամարտիկների հուշարձաններին ու մասնակցել Մարտունու մշակույթի պալատում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս