
Galaxy S4-ը դարձել է տեսաֆոն (լուսանկարներ)

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S4 Zoom-ը, սարքավորում, որն իրենից ներկայացնում է տեսախցիկի և սմարթֆոնի հիբրիդ: Այս մասին հայտնում է Samsung-ի պաշտոնական բլոգը:
Galaxy S4 Zoom-ն ունի սմարթֆոնի բոլոր գործառույթները, սակայն միևնույն ժամանակ, այն ունի շարժական օբյեկտիվ` տասանգամյա օպտիկական zoom-ով, քսենոնային լուսարձակ և 16Մպ ֆոտոմատրիցա:
Galaxy S4 Zoom տեսախցիկը կարող է մինչև չորս նկար լուսանկարել մեկ վայրկյանում: Նշվում է, որ օպտիկական կայունացման տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է հստակ նկարներ ստանալ անգամ ոչ բավարար լույսի պայմաններում:
Galaxy S4 Zoom-ը վաճառքի կհանվի 2013թվականի ամռանը, իսկ սարքի գինը դեռևս չի հաղորդվում: