Բաժիններ՝

120 կմ/ժամ արագությամբ սլացող ավտոմեքենան վրաերթի է ենթարկում երկու հոգու (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում 120 կմ ժամ արագությամբ սլացող «Լադա 21-06» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել երկու հոգու` ամուսինների, ովքեր բարեբախտաբար ողջ են մնացել: Այս մասին հաղորդում է ռուսական «Lifenews» լրատվական կայքը:

Ամուսինները Մեդվեդեվկա գյուղից են և տուն էին վերադառնում Չելյաբինսկից, սակայն ճանապարհն անցնելիս ընկել են մեքենայի անիվների տակ:  Ինչպես հետագայում է պարզվել, վրաերթի հեղինակը 20-ամյա մի երիտասարդ է, ով մայրուղու վրա իսկական ավտոմրցավազք էր կազմակերպել:

Նշենք, որ տուժածները` 41-ամյա Սվետլանա Լուտոշկինան և 38-ամյա Նիկոլայ Պեստովը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, իսկ «վեցի» վարորդը և նրա ընկերը, ով նստած էր կողքին, ի դեպ, որևէ վնասվածք չեն ստացել:

Իսկ թե ինչպես տեղի ունեցավ վրաերթը, դիտեք այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս