
ԱԻՆ-ը զբաղված է օձ բռնելով. սողունի հայտնաբերման ևս երկու դեպք

Հունիսի 12-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
***
Հունիսի 12-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 11-րդ փողոցի նրբանցքի թիվ 113 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում` «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: Իսկ ժամը 09.43-ին օձ էր հայտնաբերվել Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տան մոտակայքում։