Բրազիլիայում գտել են ձևը՝ ինչպես զրուցակիցներին կտրել բջջայիններից ու պլանշետներից և ստիպել իրական շփվել
Բրազիլիայում ստեղծել են բաժակ, որը չի կարող սեղանի վրա ուղիղ մնալ, եթե դրա տակ չեք դնում բջջային հեռախոս, գրում է The Daily Telegraph-ը: Բաժակը տակի մասը անհավասար է սարքած, և այդպիսով նա չի կարող ինքնուրույն մնալ սեղանի մակերեսին:
Սա արվել է նրա համար, որպեսզի մարդիկ սրճարաններում և բարերում ավելի շատ ժամանակ տրամադրեն միմյանց հետ հաղորդակցմանը, և ոչ թե նոր հաղորդագրությունների ստուգմանը կամ սմարթֆոնի միջոցով ընկերների հետ նամակագրությանը:
«Օֆյալն- բաժակը» հորինվել է տեղական գովազդային ընկերության կողմից և վերջերս ցուցադրվել է Սան Պաուլոյի բարերից մեկում: Բաժակի ստեղծման հեղինակները հուսով են, որ այն դուր կգա մարդկանց: «Մարդիկ պետք է բար մտնեն և անջատվեն օնլայն- աշխարհից, շփվեն ընկերների հետ և ապրեն իրական կյանքում գոնե մի քանի ժամ»,- ասել է նշյալ գովազդային գործակալության համասեփականատերը: