Բաժիններ՝

Փոթորիկն օդ բարձրացրեց բատուտը, որի մեջ կային երեխաներ (տեսանյութ)

Թաթարստանում (Ռուսաստանի Դաշնություն) ուժեղ փոթորիկը օդ է բարձրացրել փչված ատրակցիոնը, որի եղել են երեխաներ, ինչի հետևանքով նրանցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ռուսական «Lifenews» լրատվական կայքը :

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին Թաթարստանի հանրապետության Կակլի-Կուլ գյուղում կազմակերպված Սաբանտույ տոնի ժամանակ:

«Այդ պահին բատուտի վրա խաղում էին երեխաներ, երբ ուժեղ քամու հետևանքով այն բարձրացել է օդ և շրջվել: Սկսվել է խառնաշփոթ, մարդիկ, ովքեր ականատես են դարձել

միջադեպին, շտապել են փրկել երեխաներին»,-գրում է «Lifenews»-ը:

Ավելացնենք, որ փոթորիկի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել 3 երեխաներ և 2 մեծահասակներ, որոնք անմիջապես տեղափոխվել են Ուռուսինյան կենտրոնական հիվանդանոց:

Մանրամասները` Ռուսաստանի 1-ին հեռուստաընկերության տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930