Բաժիններ՝

Աշոտյանը ռեկտորներին առաջարկում է զեղչել արմավիրցի ուսանողների ուսման վարձերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում առաջարկվում է ուսման վարձի զեղչեր կիրառել անցյալ ամիս կարկտահարությունից տուժած համայնքների ուսանողների նկատմամբ:

«Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով», – ասել է նախարարն իր նամակում:

ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժել են հետևյալ 22 համայնքները. Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս