Բաժիններ՝

Ակունքյան ողբերգության մանրամասները (տեսանյութ)

Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ Գևորգյանը տանը դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ և 2007 թ. ծնված Մարիամ Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:
Աշոտ Գևորգյանը, Շողակաթ և Մարիամ Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:
Աշոտ Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս