ԱԺ-ն հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց»-ին արտոնություններ տրամադրելու նախագիծը

Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը` 87 կողմ, 5 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացվեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ նախագծի` Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել ու շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց, որի կառուցման ու անհրաժեշտ գույքային միջոցների ապահովման համար նախատեսվում է 150 մլն ԱՄՆ դոլարը ներդնել, ինչպես նաև շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման համար:  Ինչպես խոսվում էր նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ, ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի ստողծմանն ու  շահագործմանը` տարածաշրջանում նոր աշխատատեղեր ստեղծելով և այլն:

Տեսանյութեր

Լրահոս