Վանաձորում այս զորակոչին շատացել են սրտային և նյարդային հիվանդությունները

ՀՀ ՊՆ Վանաձորի զինվորական կոմիսարիատից 30 զորակոչիկներ երեկ ճանապարհվեցին  զինվորական ծառայության: Այս անգամ ամառային զորակոչը կավարտվի հուլիսի 31-ին` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի վերջին արդեն ավարտված էր լինում:

Զինկոմիսարիատում դա պատճառաբանեցին դպրոցներում միասնական քննությունների ժամկետներով,  որոնց ավարտից հետո միայն պարզ կդառնա` շրջանավարտներն ընդունվե՞լ են բուհեր, թե՞ ոչ:

Այս զորակոչին հիվանդության պատճառով զինծառայությունից ազատվելու 1 դեպք կա Վանաձորում:  Զինկոմիսարիատից 168.am-ին տեղեկացրին, որ նախորդների համեմատությամբ այս զորակոչին շատացել են սրտային և նյարդային հիվանդությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930