«Ամեն մարդ իր հետույքի տերն է». մամուլ
«Ժամանակ» օրաթերթը զրուցել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, մասոնական օթյակի անդամ, Հայաստանի ազգայնական կուսակցության նախագահ Ռուբեն Գևորգյանցի հետ:
– Պարոն Գևորգյանց, վերջին զարգացումները` կապված Գորիսի դեպքերի, բանակում խաղաղ պայմաններում մահացած զնվորների հետ, կարծես ապացուցում են, որ հոգևարքի մեջ է հասարակությունը: Ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում:
– Ինքս դեմոկրատիային խիստ դեմ եմ, քանի որ լիբերալիզմը և դեմոկրատիան ինչքան այլանդակ բան կա` սկսած միասեռականներից, բերում են իրենց հետ: Երբ ամեն ինչ վրա աչք ես փակում կամ փորձում հանդորժող լինել, միայն վատ բանի է բերում, դրա համար ես կողմնակից եմ դիտատուրայի, բայց օրենքի դիկտատուրայի: Բոլորը` նախարար, թե գյուղացի, պետք է իմանան, որ բոլորի համար օրենքը միակն է:
Աշխարհը պայթելու է երկու պարագայում. մեկը` գեյերի պատճառով, մյուսը` իսլամի: Սրանք են երկու ամենասարսափելի զարգացումները: Ես դեմ չեմ գեյերին, ամեն մարդ իր հետույք տերն է, դա իր խնդիրն է, բայց երբ դա պրոպագանդվում է, վերածվում է շոուի, սա անընդունելի է: Ինչո՞ւ են շքերթներ անում… իրենք ուզում են, որ հասարակությունը գնա այդ ուղիով:
Ռուբեն Գևորգյանցի հետ ամբողջական հարցազրույցը` «Ժամանակի» այսօրվա համարում: