Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Սուրեն Խաչատրյան – Բուդաղյաններ հակամարտությունից. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի միջև վեճն առաջացել է այն պատճառով, որ մարզպետը ցանկացել է Բուդաղյանների` սուպերմարկետի, խանութների, ինչպես նաև Գորիսի շուկայի 50 տոկոս բաժնեմասը խլել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

««Ժողովուրդի» խնդրանքով Ավետիք և Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, մեկնաբանելով տեղեկությունը, նշեց. «Իր մոտ, որ գովել են տղուս (նկատի ունի Ավետիք Բուդաղյանին-խմբ.) շատ-շատ, այդտեղից նա իրեն շատ վատ է զգացել: Բայց այս ամենը շատ վաղուց է գալիս: Ժամանակին ես նրան (նկատի ունի Սուրեն Խաչատրյանին-խմբ.) շատ դիտողություններ եմ արել սխալ գործողությունների համար: Ես տենց բան գիտեմ, եթե ասեմ, ես եմ տերը, էլ ո՞վ պետք է ինչ ասի: Հավելեմ, որ այդ լուրերին, ասեկոսեներին, ոչ մեկին չեմ հավատում: Միայն մի բան կարող եմ ասել, որ նրան (Սուրեն Խաչատրյանին-խմբ.) նախանձն է ստիպել այդ բանին գնալ»»:

Էմիլ Բուդաղյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս