Բաժիններ՝

Բա ո՞վ կաշխատի մեզ համար. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Անդրադառնալով ատագաղթի խնդրին` հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարել է. «Հո չեն գնում ընդեղ նախարար կամ վարչության պետ աշխատում, գնում են բանվորության: Մնացեք, ստեղ արեք էդ բանվորությունը, ավելի ձեռ կտա ձեզ»:

Փաստորեն, Մհեր Սեդրակյանի կարծիքով, արտանա աշխատանքի մեկնողներն ապուշներ են. չեն հասկանում, որ Հայաստանում բանվորություն անելն ավելի ձեռնտու է, դրա համար էլ գնում են ուրիշների համար են աշխատում:

Այստեղ երկու տարբերակ կա: Առաջն` Մհեր Սեդրակյանն իրավացի է, Հայաստանում բանվորություն անելը ֆինանսապես ավելի ձեռնտու է, բայց մարդիկ այնուամենայնիվ գնում են: Դա միայն մի բան կարող է նշանակել. այդ մարդիկ այնքան զզված են այս իշխանություններից, որ մտածում են` ավելի լավ է դրսում գլուխները կախ ուրիշների համար աշխատեն, քան մնան ու ծառայեն սրանց:

Եվ երկրորդ` Մհեր Սեդրակյանն ինքը չի հասկանում, որ այդ նույն բանվորության համար դրսում ավելի շատ են վաստակում, քան այստեղ: Ամեն դեպքում` պրն Սեդրակյանի խոսքերում ակնհայտորեն լուրջ մտահոգություն կա. «Էժանով բանվորություն անողների» պակասի մոմենտով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս