Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը փոխքաղաքապետ չի՞ դառնա. մամուլ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի անունը շրջանառվում էր փոխքաղաքապետի հնարավոր թեկնածուների շարքում: Ավելին` ասվում էր, որ նրան փոխքաղաքապետ դարձնել է ցանկանում ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սավել Ալեքսանյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Օհանյանից «Ժամանակը» հետաքրքրվեց` ինքը Լոնդոնում կամ Գլենդելում սովորե՞լ է, որ ուզում է փոխքաղաքապետ դառնալ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ում որդին ՀՀԿ-ական ավագանի է, հայտարարել էր, թե իր տղան Գլենդելում ու Լոնդոնում սովորել է, ոչ թե ավագանի, այլ գոնե փոխքաղաքապետ աշխատելու համար: Դ. հանյանը պատասխանեց, որ սովորել է Երևանում, իսկ փոխքաղաքապետ դառնալու առաջարկ չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս