Ո՞ւմ են դիմավորել տասնյակ ջիփերով հաստ վզերով անձինք. մամուլ
«Նախօրեին գիշերը «Զվաթնոց» օդանավակայանում ներկաները խիստ ուշագրավ մի իրադարձության են ականատես եղել: Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանմանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարևոր պերսոնայի են սպասում վերոնշյալները: Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` «սպիտակ կաստում շլվարով»` գլուխը խիստ բարձր, թիկունքը` ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով»:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում: