Տիգրան Սարգսյանի հնարամիտ շրջապատը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով:
Երեկ մենք տեղեկացանք, որ այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ անձանց անուններով: Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: