Շարմազանովի քույրը «կտրել» է Աշոտյանի քրոջը

168.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Պետական ավարտական քննությունից անբավարար է ստացել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քույրը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարը նախապես չի «բարեխոսել» քրոջ համար: Քննության օրվանից տեղյակ չի եղել նաև համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Փոխարենը, պետական քննական հանձնաժողովի կազմում է եղել ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նունե Շահվերդյանը, ով, ի դեպ, Արմեն Աշոտյանի կուսակցական ընկեր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մորաքրոջ դուստրն է:

Քննությունից հետո, երբ բացահայտվել է «թյուրիմացությունը», Արմեն Աշոտյանին առաջարկել են փոխել քննական տեղեկագիրը, սակայն նախարարը հրաժարվել է:

Տեսանյութեր

Լրահոս