
«Playboy» ամսագիրը հետաքրքրվել է Քիմ Քարդաշյանով

Հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը հետաքրքրել է «Playboy» ամսագրի աշխատակիցներին: Ինչպես գրում է starhit.ru կայքը, ճանաչված ամսագրի խմբագրակազմը ցանկանում է Քիմին տեսնել ամսագրի շապիկին, բնականաբար, մերկ վիճակում:
Հայտնի է, որ այժմ Քիմ Քարդաշյանը հղի է. որոշ ժամանակ անց լույս աշխարհ կգա նրա և ռեփեր Քայնե Ուեսթի դուստրը: Ամսագրի աշխատակիցները Քիմին «Playboy»-ի շապիկին ցանկանում են տեսնել ծննդաբերությունից հետո: Նրանք կարծում են, որ ամսագրի այդ համարը մեծ հաջողություն կունենա: Նշենք, որ 2007-ին Քիմը հայտնվել է ամսագրի շապիկին: «Playboy»-ի հետ պայմանագիր կնքելուն Քիմին դրդել է նրա մայրը: