
«Ուրախանում եմ, որ լավագույն լրագրողներից մեկը ազատագրվեց». Լևոն Բարսեղյանը՝ Արմեն Դուլյանի մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ մի հեգնանք չունեմ մտքիս.
Արմեն Դուլյանի աշխատանքից ազատվելու լուրն առնելուց 2 զգացում ունեցա, առաջինը միշտ եմ ունենում` գրաքննություն, ինքնագրաքննության, ներքին գրաքննության պրակտիկայի, մոգոնողի, բանեցնողի մորն ու հորն եմ ուզում բան ասել…, մյուսը մի քիչ մխիթարական է, չզարմանաք, բայց ուրախանում եմ, որ լրագրողներից մեկը, լավագույններից մեկը ազատագրվեց: Կներեք, թե մի քիչ ավել-պակաս ասացի»: