
Ամենամատչելի Apple նոութբուքերը կկարողանան աշխատել ողջ օրը

Apple ընկերությունը իր ամենամյա WWDC համաժողովի ժամանակ հայտարարել է 11.6 և 13.3 դյույմանի էկրանով նոր MacBook Air նոութբուքերի մասին: Արտաքինով դրանք կարծես չեն տարբերվում նախորդ տարվա մոդելներից: Հիմնական փոփոխությունները ներսում են կատարվել. երկու նորույթներն էլ ունեն Intel Core i5 չորրորդ սերնդի չիպ (Haswell):
Էներգախնայող պրոցեսորների շնորհիվ, 13 դյույմանի Air-ը կարող է աշխատել 12 ժամ առանց վերալիցքավորման(7-ի փոխարեն), իսկ 11- դյույմանի նոութբուքը նախկին 5 ժամի փոխարեն՝ 9 ժամ:
Իսկ HD Graphics 5000 գրաֆիկան, ինչպես հավաստիացնում է Apple-ը, նոութբուքերի արտադրողականությունը բարձրացնում է 40%-ով։ Նոր MacBook-երի վրա ապահովված է նաև Wi-FI 802.11ac ստանդարտը, իսկ USB- կրիչը, ինչպես նշում է, 45%-ով ավելի արագ է իր նախորդից։
Նորացված MacBook Air-ը արդեն իսկ կարելի է պատվիրել Apple ընկերության կայքում: Դրանք ավելի մատչելի են 2012թվականի շարքի համեմատ: 13-դյույմանի նոութբուքը` 128Գբ –անոց SSD կրիչով, վաճառվում է 1099 դոլարով, իսկ 11-դյույմանին`999 դոլարով: Երկու մոդելներն էլ համալրված են 1,3ԳԳգ և 4 Գբ օպերացիոն հիշողությամբ: