Հովիկ Աբրահամյանը «փիս» վիրավորվեց, մինչև հոգու խորքը
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե մարդիկ բողոքում են, փակում են ճանապարհները, ոմանք էլ ճամպրուկները ձեռքներին արտագաղթում են, մինչդեռ իրենք «գորշ միջավայրում» կառավարության բյուջեն են քննարկում: Զ. Փոստանջյանը մեջբերեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր հարցազրույցներից մեկը, որտեղ, Զ. Փոստանջյանի խոսքով, վերջինս արդարացնում է եղբոր՝ կանաչի ու պոմիդոր աճեցնելու հանգամանքը: «Անընդունելի է, որ դատախազը գյուղատնտեսությամբ է զբաղվում»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նեղսրտած Զ. Փոստանջյանին հորդորեց նման արտահայտություններ խորհրդարանական դահլիճում չկատարել: «Ի՞նչ է նշանակում՝ գորշ միջավայրում. բոլորիս վիրավորում եք, չի կարելի, չէ՞»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: